հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Հուլիսի 1-ից ԱՄՆ ՄԶԳ-ն դադարեցնում է բոլոր արտասահմանյան ծրագրերը. Ռուբիո

Հուլիսի 1-ից ԱՄՆ ՄԶԳ-ն դադարեցնում է բոլոր արտասահմանյան ծրագրերը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ 2025 թվականի հուլիսի 1-ից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ/USAID), ինչպես նախատեսված էր, պաշտոնապես դադարեցնում է արտասահմանյան օգնության բոլոր ծրագրերը։

Նշվում է, որ օգնություն տրամադրելու այն ծրագրերը, որոնք չեն հակասում ԱՄՆ կառավարության ներկայիս քաղաքականությանը, այժմ կիրականացնի անմիջապես պետքարտուղարությունը, այլ ոչ թե ԱՄՆ ՄԶԳ-ն։

Մարտին ԱՄՆ-ն որոշել էր կրճատել USAID ծրագրերի 83%-ը՝ ազգային շահերին չհամապատասխանող ավելորդ ծախսերի պատճառով։

Այս տարվա սկզբին USAID-ի պաշտոնյաներին վարչական արձակուրդ էին ուղարկել, քանի որ նրանք հրաժարվել էին  պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատակիցներին գաղտնի տվյալներին հասանելիություն տրամադրել: Իլոն Մասկը, որն այդ ժամանակ ղեկավարում էր DOGE-ն, ասել էր, որ գործակալությունը պետք է դադարեցնի աշխատանքը: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է իր հետ:

  • Կիսվել: