Հռոմի Պապը պաշտպանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագիրը
Հռոմի Լևոն XIV պապը երեքշաբթի բարձր է գնահատել Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմի դադարեցման վերաբերյալ Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնագիրը՝ «շնորհակալություն հայտնելով Տիրոջը» այն բանի համար, որ երկու տերությունները մտադիր են ուրբաթ պաշտոնապես ձևակերպել իրենց համաձայնությունը, հաղորդում է Reuters-ը։
Հռոմի Պապը հույս է հայտնել, որ գործարքը ընդմիշտ վերջ կդնի հակամարտությանը։
«Դեռևս կան լուծման ենթակա մի քանի հարցեր, սակայն միշտ ավելի լավ է դա անել երկխոսության, բանակցությունների միջոցով, այլ ոչ թե պատերազմին վերադառնալով,- ասել է նա լրագրողներին Իտալիայի Կաստել Գանդոլֆոյում գտնվող իր նստավայրի մոտ։- Ես հույս ունեմ, որ սա իսկապես պատերազմի խնդրի լուծումն է, որ պատերազմն իսկապես ավարտվել է, և որ մենք կարող ենք առաջ շարժվել»։



