հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Մեծ հույսով եմ նայում այս դրական նշանին․ Հռոմի պապը՝ գերիների փոխանակման մասին

Մեծ հույսով եմ նայում այս դրական նշանին․ Հռոմի պապը՝ գերիների փոխանակման մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը։ Այս մասին, Vatican news-ի փոխանցմամբ, Հայր Սուրբը խոսել է կիրակնօրյա աղոթքից հետո։

«Ես ուրախ եմ զգալի թվով հայ և ադրբեջանցի զինվորականների ազատ արձակման համար և մեծ հույսով եմ նայում այս դրական նշանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Հարավային Կովկասում խաղաղության համար և հորդորում եմ կողմերին և առաջնորդներին հնարավորինս շուտ կնքել խաղաղության պայմանագիր»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: