շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հռոմի Պապը կօրհնի Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի կենտրոնական աշտարակը

Հռոմի Պապը կօրհնի Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի կենտրոնական աշտարակը

Հռոմի պապ Լևոն XIV-ը հունիսի 10-ին Իսպանիա կատարելիք այցի ընթացքում կօրհնի Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա (Սուրբ Ընտանիք) տաճարի կենտրոնական աշտարակը: Այս մասին հայտնում է «Associated Press» լրատվական գործակալությունը։

Այս արարողությամբ կազդարարվի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի հանրահայտ տաճարի շինարարության առանցքային փուլերից մեկի ավարտը։ Գագաթին սպիտակ խաչի տեղադրումից հետո Հիսուս Քրիստոսի կենտրոնական աշտարակը Սագրադա Ֆամիլիան կդարձնի աշխարհի ամենաբարձր եկեղեցին։

Գաուդիի մահից հետո արդեն ավելի քան դար տևող այս շինարարությունն աչքի է ընկնում տասնյակ կրեմագույն աշտարակներով ու սրածայր գմբեթներով: Դրանք վեր են խոյանում Բարսելոնայի երկնքում՝ գեղեցիկ պատկերելով Միջերկրական ծովը եզերող լեռների բնապատկերը:

Այցի կազմակերպիչների փոխանցմամբ՝ Սրբազան Քահանայապետի ուղևորության կարգախոսն է՝ «Բարձրացրե՛ք ձեր աչքերը»։

  • Կիսվել: