Հռոմի Պապը խոսքի վերականգնման համար պետք է երկարատև վերականգնողական փուլ անցնի
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով բուժման կուրս է անցնում թոքաբորբից հետո, երկար վերականգնողական կուրդ պետք է անցնի՝ իր խոսքը վերականգնելու համար։ Այս մասին հայտնումէ «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով արգենտինացի կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսի հայտարարությունը։
«Ես հնարավարություն ունեցա նրա հետ շփվել։ Եվ ես երջանիկ եմ, քանի որ ես գիտեի, որ նրա օրգանիզմն այս կամ այն կերպ կարձագանքի, ես ճիշտ էի, նա ֆիզիկապես իրեն լավ է զգում, քանի որ երկար ժամանակ թթվածնի ինտենսիվ հոսքի հետևանքով խնդիրներ են առաջանում, դրանից հետո հարկ է լինում գրեթե նորից սովորել խոսել»,-ուրբաթ երեկոյան Հռոմում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է կարդինալը։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել էր։ Երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ Պապը ձայնագրությամբ դիմել է հավատացյալներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց աղոթքների համար:
Պոնտիֆիկոսի իսպաներեն կարճ ելույթը հնչել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում նրա առողջության համար աղոթքի սկզբում: