Հռոմի պապն ասել է, թե «փորձության շրջան» է անցնում. նա դեռ հիվանդանոցում է
Հռոմի Gemelli հիվանդանոցում գտնվող Ֆրանցիսկոս պապը ուղերձ է հղել ու նշել, որ այժմ «փորձության շրջան» է անցնում այնպես, ինչպես մյուս հիվանդները: Այս մասին հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը:
«Մեր մարմինները թույլ են, բայց նույնիսկ այս վիճակում, ոչինչ չի կարող խանգարել մեզ սիրել, աղոթել, մեկս մյուսի համար հույսի նշան դառնալ», - ասել է պոնտիֆիկոսը:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աղոթում են իր համար, հատկապես բազմաթիվ երեխաներին:
«Հռոմի պապը սիրում է ձեզ և անհամբեր սպասում է ձեզ հետ հանդիպմանը», - նշել է հովվապետը:
Հիշեցնենք, որ պոնտիֆիկոսը հոսպիտալացվել է փետրվարի 14-ին՝, նա ունի շնչարգելություն և երկկողմանի թոքաբորբ: