չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծանր

Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծանր

Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն։ Այս մասին նշվում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«ցզ, բայց կայուն, սուր շնչառական նոպաների կրկնություն չի եղել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Պոնտիֆիկոսը համակարգչային տոմոգրաֆիա է անցել երկկողմանի թոքաբորբի ռադիոլոգիական մոնիտորինգի համար:

«Կանխատեսումը մնում է զգուշավոր զուսպ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ֆրանցիսկոսը վերադարձել է աշխատանքի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին նա ընդունել էր Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինին «աշխատանքային հարցերով»։

88-ամյա Հռոմի պապը բրոնխիտով հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին: Այնուհետև հաղորդվել էր, որ պոնտիֆիկոսի մոտ երկկողմանի թոքաբորբ է:

  • Կիսվել: