երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հռոմի պապի մահվան պատճառը հայտնի է

Հռոմի պապի մահվան պատճառը հայտնի է

Կաթված, մահաթմբիր, անդառնալի սրտանոթային անբավարարություն: Սրանք են Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան պատճառները, հայտնել է Վատիկանի առողջապահական վարչության տնօրեն Անդրեա Արկանջելին, գրում է Vatican News-ը։

Նշվում է, որ մահը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ 

Բժշկական փաստաթղթում նշվում է, որ Պապը նախկինում ունեցել է սուր շնչառական անբավարարության դրվագ՝ երկկողմանի բազմաբնույթ մանրէային թոքաբորբի, բազմակի բրոնխեեկտազիայի, զարկերակային հիպերտոնիայի և 2-րդ տիպի շաքարախտի պատճառով:

 

  • Կիսվել: