հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Հռոմի պապի մահվան առիթով հայտարարված սուգը կշարունակվի ինը օր

Հռոմի պապի մահվան առիթով հայտարարված սուգը կշարունակվի ինը օր

Հռոմի Ֆրանցիսկոս պապի իննօրյա սգո շրջանը կսկսվի ապրիլի 26-ին՝ նրա հուղարկավորության օրը, եւ կավարտվի մայիսի 4-ին։ Այդ ընթացքում Սուրբ Պետրոսի տաճարում ամեն օր կկատարվեն աղոթքներ, հայտնել է Vatican News-ը։

Հաղորդվել է, որ սգո շրջանը որոշվել է կաթոլիկ կարդինալների հանդիպման ժամանակ, որոնք քննարկում են Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահից հետո հաջորդ քայլերը:

Կոնկլավի անցկացման օրը, երբ կարդինալները կընտրեն նոր պապին, դեռ որոշված ​​չէ։ Սակայն այն պետք է սկսվի հովվապետի մահից 15-20 օր հետո:

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարմինը պարունակող դագաղը ապրիլի 23-ին դրվել է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում։ Հանրային հրաժեշտը կտեւի երեք օր։

  • Կիսվել: