Հռոմի Պապի կլինիկական պատկերը բնութագրվել է որպես բարդ
Հայտարարության մեջ ասվում է, որ կեսօրին կատարված կրծքավանդակի CT սկանավորումը հայտնաբերել է երկկողմանի թոքաբորբի վաղ փուլերը, ինչը պահանջում է լրացուցիչ դեղորայքային թերապիա:
Նշվում է նաև, որ 88-ամյա պոնտիֆիկոսի ընդհանուր վիճակը կայուն է, թեև «ընդհանուր կլինիկական պատկերը մնում է բարդ»։
Ֆրենսիսը հոսպիտալացվել է ուրբաթ՝ փետրվարի 14-ին։ Այդ պատճառով նա ստիպված է եղել չեղարկել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի և CNN-ի գլխավոր տնօրեն Մարկ Թոմսոնի հետ հանդիպումները։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Պապի առողջական վիճակը շարունակում է մնալ բավարար։