Հռոմի պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին
Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, տեղական ժամանակով ժամը 10։00-ին։ Այս մասին հաղորդում է Vatican News-ը։
Ապրիլի 23-ին Հռոմի պապի մարմինը կտեղափոխվի Սուրբ Պետրոսի տաճար և այնտեղ կմնա մինչև ապրիլի 26-ի առավոտ նրա հուղարկավորությունը։ Այդ ընթացքում հավատացյալները կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել Հռոմի Ֆրանցիսկոս պապին։
Ըստ CNN-ի՝ մինչև նոր Պապի ընտրությունը Վատիկանի ժամանակավոր ղեկավար է նշանակվել ԱՄՆ-ից կարդինալ Քևին Ֆարելը։ Կարդինալները հավաքվում են Հռոմում՝ ընտրելու Ֆրանցիսկոս պապի հաջորդին։ Այս գործընթացը տևում է 2-3 շաբաթ։
88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է կաթվածից, ապրիլի 21-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:35-ին, Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում:
Ֆրանցիսկոս պապի կտակի համաձայն՝ նա կթաղվի Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկում՝ Հռոմի չորս գլխավոր տաճարներից մեկում, և անանուն բարերարը կհոգա նրա հուղարկավորության ծախսերը։ Սանտա Մարիա Մաջիորեում թաղված են Հռոմի 7 նախկին քահանայապետներ, բայց Ֆրանցիսկոս պապը կլինի առաջինը շուրջ հարյուր տարվա ընթացքում, որ ընտրել է Վատիկանից դուրս գտնվող հուղարկավորման այս վայրը։