հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Հռոմի պապի հիվանդության կրիտիկական փուլն անցել է

Հռոմի պապի հիվանդության կրիտիկական փուլն անցել է

Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, այլևս վտանգ չի ներկայացնում նրա կյանքի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Նախորդ օրերին արձանագրված բարելավումներն էլ ավելի նկատելի են դարձել, ինչը հաստատում են արյան անալիզները և հիվանդի օրգանիզմի լավ արձագանքը դեղորայքային բուժմանը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Քահանայապետը հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր։

  • Կիսվել: