Հրդեհ թուրքական բազմահարկ շենքերից մեկում. ներսում վերանորոգող բանվորներ են արգելափակվել
Թուրքիայի Ալանիա նահանգի բազմահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, շենքի ներսում վերանորոգմամբ զբաղվող աշխատողներ են եղել․ նրանք ներսում արգելափակվել են։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ հրդեհը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում։
Հրդեհի պատճառը, ինչպես նաև այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Թարմացում.
Ավելի ուշ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռակցման սարքի պատճառով։