երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրդեհ՝ Մոսկվայի բազմահարկ շենքում․ կան զոհեր

Հրդեհ՝ Մոսկվայի բազմահարկ շենքում․ կան զոհեր

Մոսկվայի արևմուտքում գտնվող բազմահարկ շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել, հայտնում է Ria.ru-ն։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Բելովեժսկայա փողոցում գտնվող 22 հարկանի բնակելի շենքի 7-րդ հարկում գտնվող բնակարանում։

«Ցավոք, հրդեհի հետևանքով զոհվել է չորս մարդ։ Հրդեհը մարվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Փրկարարներին հաջողվել է փրկել հինգ մարդու կյանք։ Հրդեհի բռնկման պատճառի մասին դեռևս չի հաղորդվում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: