երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հոսպիտալացվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Մարգարիտա Տերեխովան

Հոսպիտալացվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Մարգարիտա Տերեխովան

Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Մարգարիտա Տերեխովան հոսպիտալացվել է Բոտկինի հիվանդանոց ներքին արնահոսությամբ, տեղեկացրել է Baza Թելեգրամ-ալիքը։

Ըստ ռեսուրսի, երեկ 81-ամյա Մարգարիտա Տերեխովայի ինքնազգացողությունը վատացել է։

Քրոջ ուղեկցությամբ դերասանուհուն տեղափոխել են Բոտկինի հիվանդանոց, որտեղ բժիշկներն ախտորոշել են աղեստամոքսային արնահոսություն։

Դերասանուհին միջին ծանրության վիճակում է եւ գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Ինչպես տեղեկացրել է «Московский комсомолец»-ը, դերասանուհու դուստրը տեղեկացրել է, որ Մարգարիտա Տերեխովան երկար տարիներ տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ, գրեթե միշտ պառկած է եւ արդեն չի խոսում։

Մարգարիտա Տերեխովան նկարահանվել է այնպիսի կուլտային ֆիլմերում, ինչպիսին են «Հայելին» (1974), «Պարտիզպանի շունը» (1977), «Դ՛Արտանյանը եւ երեք հրացանակիրները» (1978), «Բարեպաշտ Մարթան» (1980) եւ այլն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: