չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Հոսպիտալացված Հռոմի պապին шրյшն փոխներարկում են արել

Հոսպիտալացված Հռոմի պապին шրյшն փոխներարկում են արել

Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել, նա շնչառական նոպա էր ունեցել։ Ինչպես փոխանցում է Ռիա նովոստի-ն, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։

Վատիկանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ Պապի վիճակը շարունակում է մնալ կրիտիկական։

«Այսօր առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնչառական երկարատև նոպա է ունեցել, անհրաժեշտ է եղել թթվածին: Արյան այսօրվա թեստերը նաև բացահայտեցին թրոմբոցիտոպենիա (թրոմբոցիտների քանակի իջեցում -խմբ.), կապված անեմիայի հետ, որը պահանջում էր արյան փոխներարկում»,- ասվում է Վատիկանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: