երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Հորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT

Հորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT

Նավատերերը չեն վերսկսի տարանցումը Հորմուզի նեղուցով առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, քանի դեռ չեն համոզվել ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի էական լինելու մեջ, Financial Times թերթին հայտարարել է աշխարհի խոշորագույն լցանավերի օպերատոր Mitsui OSK Lines-ի գլխավոր տնօրեն Ջոտարո Տամուրան (Jotaro Tamura), հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Անհրաժեշտ է կնքել ոչ թե պարզ համաձայնագիր, այլ այնպես անել, որ այն իրական բնույթ ունենա և արտացոլի Հորմուզի նեղուցում առկա իրական իրավիճակը, որպեսզի նավագնացության ընկերությունները կարողանան հարմարավետորեն անցնել դրանով: Հաշվի առնելով վերջին մի քանի ամիսների իրադարձությունները՝ կարծում եմ, դա կարող է տևել առնվազն մի քանի շաբաթ, եթե ոչ մեկ ամիս»,- թերթը մեջբերում է Տամուրայի կարծիքը։

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրեց Հորմուզի նեղուցով նավագնացության փաստացի դադարեցմանը, որը կարևոր առևտրային երթուղի է, այդ թվում՝ Պարսից ծոցի երկրներից նավթի և գազի մատակարարումների համար։ Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի բացումը տեղի կունենա ուրբաթ՝ հունիսի 19-ին, Իրանի հետ գործարքի ստորագրումից հետո։

 

  • Կիսվել: