երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Հորմուզի նեղուցում իրավիճակի պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիան է. Իտալիայում Իրանի դեսպան

Հորմուզի նեղուցում իրավիճակի պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիան է. Իտալիայում Իրանի դեսպան

Հորմուզի նեղուցում նավագնացության խաթարումը, որը կործանարար հետևանքներ է ունեցել համաշխարհային էներգետիկայի համար, ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքն է։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Սաբուրին։

Նա հիշեցրել է, որ մինչ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը, նավագնացության ազատությունը և անվտանգ տարանցումը Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում ապահովված էին։

«Ներկա իրավիճակի, ինչպես նաև Հորմուզի նեղուցում ծովային տարանցման համար խոչընդոտների ու խնդիրների առաջացման պատճառն ու աղբյուրը ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան է Իրանի դեմ։ Նրանք, օգտագործելով Պարսից ծոցի տարածաշրջանը և այնտեղ գտնվող ամերիկյան բազաները, խախտել են Իրանի՝ որպես առափնյա պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ Թեհրանը համաձայնություն է տվել նեղուցով տարանցմանը հրադադարի մասին համաձայնագրի գործողության ժամանակահատվածում։

«Չնայած Իրանի կողմից հրադադարի համաձայնագրի և իր պարտավորությունների պահպանմանը, ամերիկյան կողմը, արհամարհելով իր պարտավորությունները, շարունակում է Իրանի ծովային շրջափակումը, ինչն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը Հորմուզի նեղուցում»,- նշել է դիվանագետը։

«Հաշվի առնելով տարածաշրջանի կարևորությունը էներգետիկ շուկայի համար և այնպիսի հարցեր, ինչպիսին է միգրացիան, այս իրավիճակը հետևանքներ կունենա նաև այլ տարածաշրջանների, այդ թվում՝ Եվրոպայի համար։ Ուստի մենք կարծում ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար և ի շահ բոլոր երկրների, նպատակահարմար է որդեգրել կառուցողական մոտեցումներ ու դիրքորոշումներ՝ ճնշում գործադրելու և կանգնեցնելու համար ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի կործանարար և ագրեսիվ վարքագիծը»,- մատնանշել է դեսպանը։

  • Կիսվել: