կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Հորմուզի նեղուցում իրանական ու ամերիկյան կողմերի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում. իրանական ԶԼՄ-ներ

Հորմուզի նեղուցում իրանական ու ամերիկյան կողմերի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում. իրանական ԶԼՄ-ներ

Հորմուզի նեղուցում Իրանի զինված ուժերի և ամերիկյան նավատորմի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» գործակալությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հորմուզի նեղուցում մոտ մեկ ժամ առաջ Իրանի զինված ուժերի և ամերիկյան նավերի միջև տեղի են ունեցել պարբերական բախումներ», - նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը հայտնել էր, որ Օմանի ծոցում առևտրային նավին ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով առնվազն 10 իրանցի նավաստի է վիրավորվել, ևս հինգն անհետ կորած է։ ԱՄՆ-ի և Իրանի ուժերը հարվածներ են փոխանակել Պարսից ծոցում։

Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա չի համարում լուրջ էսկալացում, և նշել է, որ հրադադարը պահպանվում է:

  • Կիսվել: