Հորդանանի արքայադուստրը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին
Հորդանանի արքայադուստր Իմանը և նրա ամուսին Ջամիլ Ալեքսանդր Թերմիոտիսը ողջունել են իրենց առաջնեկին՝ դստերը, կիրակի օրը հայտարարել է թագուհի Ռանիան, հայտնում է Al Arabiya-ն։
Թագուհի Ռանիան սոցցանցերում լուսանկարներով գրառում է հրապարակել՝ հայտնելով փոքրիկ Ամինայի ծննդյան մասին։
Անցյալ ամիս թագուհին հայտարարել էր արքայադստեր հղիության մասին սոցցանցերում իր գրառմամբ։ Արքայադուստր Իմանը, թագավոր Աբդալլահ II-ի ավագ դուստրը, ամուսնացել է Թերմիոտիսի հետ 2023 թվականին Ամմանում:
Անցյալ տարվա օգոստոսին Հորդանանի գահաժառանգ Ալ Հուսեյն իբն Աբդալլահ II-ը և արքայադուստր Ռաջվա Ալ Հուսեյնը ողջունեցին իրենց առաջնեկին՝ արքայադուստր Իմանին, որը դարձավ Աբդալլահ թագավորի և թագուհի Ռանիայի առաջին թոռը: