ՀՕՊ-ը վեց ժամում խոցել է ուկրաինական 40 ԱԹՍ Ռուսաստանի տարածքի վրա. ՌԴ ՊՆ
ՀՕՊ-ը վեց ժամում խոցել է ուկրաինական 40 անօդաչու թռչող սարք Ռուսաստանի տարածքի վրա: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հունիսի 16-ին ժամը 14:00-ից 20:00 Մոսկվայի ժամանակով, հերթապահ ՀՕՊ միջոցներով խափանվել և ոչնչացվել է 40 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Լիպեցկի, Ռյազանի, Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրային տարածքներում»:



