ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 46 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ

ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 46 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 46 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 46 ուկրաինական ԱԹՍ, 18-ը` Բրյանսկի մարզի տարածքում, 11-ը` Կուրսկի, 7-ը` Կալուգայի, 5-ը` Տուլայի, 3-ը` Բելգորոդի, 2-ը` Վորոնեժի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: