հինգշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2025
ՀՕՊ-ը երկու ժամում ուկրաինական յոթ ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ

ՀՕՊ-ը երկու ժամում ուկրաինական յոթ ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ

Հակաօդային պաշտպանության միջոցները ռուսական տարածքի վրա ուկրաինական յոթ անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ժամը 17.15-ից մինչև 19.15-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական 7 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք․ երեք ԱԹՍ՝ Վորոնեժի մարզի տարածքում և երկուական ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի տարածքում ու Սև ծովի ջրատարածքում՝ Ղրիմի Հանրապետության ափերի մոտ»:

  • Կիսվել: