ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի երկնքում որսացել են մոտ 20 ուկրաինական ԱԹՍ
ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարածքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 19 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշեր հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 19 անօդաչու թռչող սարք՝ 13 Ազովի ծովի վրա, չորս անօդաչու թռչող սարք` Կրասնոդարի երկրամասի, մեկական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի շրջանի և Ղրիմի Հանրապետության տարածքների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։