շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ՀՕՊ ուժերը գիշերը ուկրաինական 115 ԱԹՍ են խոցել, որոնցից 109–ը՝ Կուրսկի մարզի վրա. ՌԴ ՊՆ

ՀՕՊ ուժերը գիշերը ուկրաինական 115 ԱԹՍ են խոցել, որոնցից 109–ը՝ Կուրսկի մարզի վրա. ՌԴ ՊՆ

Նախորդ գիշեր ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի հինգ մարզերի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 115 ԱԹՍ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
 
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռատիպ 115 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որից 109–ը` Կուրսկի մարզի տարածքում, երեքը` Վորոնեժի և մեկական` Մոսկվայի, Բրյանսկի և Օրյոլի մարզերի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: