չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի շրջանների վրա խոցել են 320 ուկրաինական անօդաչու. ՌԴ ՊՆ

ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի շրջանների վրա խոցել են 320 ուկրաինական անօդաչու. ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում խոցել են 320 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ անօդաչուները ոչնչացվել են օգոստոսի 3-ի ժամը 20:00-ից մինչև օգոստոսի 4-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում։
 

Նշվում է նաև, որ դրոնները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի և Տուլայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, ինչպես նաև Ղրիմի տարածքների վրա։

 
 

  • Կիսվել: