կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Հնդկաստանը խիստ բողոք է ներկայացրել Թուրքիայի դեսպանին

Հնդկաստանը խիստ բողոք է ներկայացրել Թուրքիայի դեսպանին

Հնդկաստանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Քաշմիրի վերաբերյալ վերջին արտահայտության համար, տեղեկացնում է The Times of India-ն։

Ինչպես հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ-ն՝ խիստ բողոք է ներկայացվել Թուրքիայի դեսպանին:

«Մենք մերժում ենք նման վիճելի մեկնաբանությունները Հնդկաստանի համար հավերժական հարցերի վերաբերյալ։ Մենք խիստ բողոք ենք ներկայացրել Թուրքիայի դեսպանին։ Հնդկաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ նման անհիմն հայտարարություններն անընդունելի են։ Ջամուն և Քաշմիրը Հնդկաստանի անբաժանելի մասն են։ Ավելի լավ կլիներ, եթե խոսվեր Հնդկաստանի դեմ անդրսահմանային ահաբեկչություն կիրառելու՝ Պակիստանի քաղաքականության մասին, որը շարունակում է մնալ ամենամեծ սպառնալիքը Ջամուի և Քաշմիրի բնակիչների համար»,- ասել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջեյսվալը։

Նշեք, որ անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահը հայտաարել էր. «Քաշմիրի հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի բանաձևի համաձայն՝ երկխոսության միջոցով և նկատի ունենալով Քաշմիրի ժողովրդի ձգտումները։ Մեր պետությունը և մեր ազգը, ինչպես նախկինում, այսօր համերաշխ են մեր Քաշմիրի եղբայրների հետ»:

  • Կիսվել: