կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է կառավարվող սավառնող ավիառումբերի նոր համակարգը

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է կառավարվող սավառնող ավիառումբերի նոր համակարգը

Հնդկաստանի Պաշտպանության հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO) և ռազմաօդային ուժերը հաջողությամբ անցկացրել են սեփական մշակման կառավարվող  սավառնող ավիացիոն ռումբերի նոր համակարգի առաջին թռիչքային փորձարկումները: Ինչպես  տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը:

Tactical Advanced Range Augmentation (TARA) համակարգի փորձարկումները տեղի են ունեցել Օդիշայի նահանգի ափերի մոտ:

«TARA-ն գործողության հեռահարության մեծացման մոդուլային լրակազմ է, որն իրենից ներկայացնում է սեփական մշակման սավառնող զենքի առաջին հնդկական համակարգը, որը թույլ է տալիս չկառավարվող մարտագլխիկները վերածել բարձր ճշգրտության կառավարվող զենքի», - նշել է գերատեսչությունը:

TARA համակարգը նախագծվել և մշակվել է ցամաքային թիրախներ չեզոքացնելու համար նախատեսված ոչ թանկ զինամթերքի խոցող ունակության և ճշգրտության բարձրացման նպատակով:

«Սա առաջին սավառնող զենքն է, որի մեջ օգտագործվում են առաջավոր խնայողական տեխնիկական լուծումներ», - ընդգծել են Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում:

 

  • Կիսվել: