ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը․  The Economic Times-ը մանրամասներ է հայտնել

Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը․ The Economic Times-ը մանրամասներ է հայտնել

Հնդկաստանն ուսումնասիրում է Հայաստանին զենք-զինամթերքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը։ Տեղեկությունը հյատնում է The Economic Times թերթը` հղում անելով իր աղբյուրներին։ Նյութից հատվածներ է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ վերջերս Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել Նյու Դելի և քննարկումներ անցկացրել այս առնչությամբ։ Պարբերականն ընդգծում է, որ Հնդկաստանը դարձել է զենքի վստահելի մատակարար Հայաստանի համար։

Նոր մատակարարումների մասին մանրամասներ առայժմ չկան, սակայն, ինչպես նշում է պարբերականը, հայ դիտորդները, որոնք ցանկացել են անանուն մնալ, ասել են, որ  խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք զսպող միջոց կհանդիսանան Ադրբեջանի հետ կոնֆլիկտային իրավիճակում։

«Մատակարարումները կիրականացվեն 2022 թվականի սեպտեմբերին երկու երկրների միջև կնքված պայմանագրերի հիման վրա։ Պայմանագրերի գումարը կազմում է 20 մլրդ ռուփի (244,7 մլն դոլար)։ Դրանց համաձայն՝ Հնդկաստանն ավելի վաղ Հայաստանին է մատակարարել սեփական արտադրության «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք առաջին անգամ վաճառվել են արտերկրում, ինչպես նաև հակատանկային հրթիռներ և զինամթերքի խմբաքանակ», - նշում է պարբերականը:

Զենքի մատակարարումն իրականացվել է Իրանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքով։ Indian Defence Research Wing առցանց-հարթակը հայտնել է, որ օգոստոսի սկզբին Հնդկական Bharat Forge LTD պաշտպանական ընկերությունը Հայաստանին է փոխանցել վեց քարշակվող 155 մմ ATAGS հաուբից՝ 155,5 մլն դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակում:

Գործարքը նախատեսում է երեք տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել այդ տեսակի 90 հրետանի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: