հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Հնդկաստանում սողանքների և ջրհեղեղների հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հնդկաստանում սողանքների և ջրհեղեղների հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հնդկաստանի հյուսիսային Հիմաչալ-Պրադեշ նահանգում մուսսոնային անձրևների սեզոնի սկսվելուց հետո առաջացած սողանքների և ջրհեղեղների հետևանքով առնվազն 51 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել, հայտնում է NDTV-ն։ 

Անցած շաբաթվա ընթացքում նահանգի 12 շրջաններ տուժել են ուժեղ անձրևներից, ջրհեղեղներից և սողանքներից: 22 մարդ անհետ կորած է համարվում: Նահանգում փակվել է ավելի քան 400 ճանապարհ, վնասվել են բնակելի շենքեր, կամուրջներ, էլեկտրահաղորդման գծեր և գյուղատնտեսական հողեր, հաղորդում է TASS-ը: Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը հայտարարել է նարնջագույն տագնապի մասին, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում տարածաշրջանում սպասվում են վտանգավոր եղանակային պայմաններ: Իշխանությունները կոչ են անում բնակիչներին զգույշ լինել:

  • Կիսվել: