Հնդկաստանում 32 մատ ունեցող կնոջը վհուկի տեղ են դնում
Հնդկաստանի բնակչուհի Կումար Նայակը տնից դուրս գալ չի կարողանում, քանի որ հարևանները նրան վհուկ են համարում, տեղեկացնում է LAD Bible-ը ։
Փոխարենը՝ շատերը գալիս են նրան տեսնելու, որովհետև 63-ամյա կինը 32 մատ ունի:
Նա ծնվել է ոտքերին 20, իսկ ձեռքերին՝ 12 մատով։ Կումարը խոստավանել է, որ ստիպված է եղել այդ արատով ապրել, քանի որ վիրահատության համար չի ունեցել բավարար գումար։