Հնդկաստանի վարչապետը կայցելի ԱՄՆ՝ Թրամփի հետ քննարկելու մաքսատուրքերի նվազեցման հարցը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մտադիր է հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել մաքսատուրքերի նվազեցումը և էներգառեսուրսների ու սպառազինության մատակարարումների ավելացումը, հայտնել են հնդիկ պաշտոնյաները, տեղեկացնում է Bloomberg-ը:
Ակնկալվում է, որ Մոդին Վաշինգտոն կժամանի փետրվարի 12-ին և Թրամփի հետ կհանդիպի փետրվարի 13-ին:
Ըստ աղբյուրի՝ նա կարող է հանդիպել նաև Իլոն Մասկի և ամերիկացի այլ գործարարների հետ։ Bloomberg-ի աղբյուրը նշել է, որ Նյու Դելին պատրաստ է քննարկել 2019 թվականին ամերիկյան ապրանքների հանդեպ սահմանված որոշ մաքսատուրքերի փուլային վերացման հարցը՝ ի պատասխան Վաշինգտոնի նման գործողությունների: