շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով 5 զինծառայող է զոհվել

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով 5 զինծառայող է զոհվել

Հնդկաստանի Ասամ նահանգի Ջորհատ քաղաքի «Ռոուրիա» ավիաբազայում վայրէջքի պահին ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։ Վթարի հետևանքով Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հինգ զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ օդանավում եղել է հինգ մարդ, այդ թվում՝ օդաչուն, որը նույնպես զոհվել է։ Ինքնաթիռի երկրորդ օդաչուն ողջ է մնացել. նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ և համապատասխան բուժօգնություն է ստանում։

Ռազմաօդային ուժերը հաստատել են ավիավթարի փաստը և հայտնել, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները։ Կործանման պատճառները դեռևս պարզված չեն, ընթանում է քննություն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռն օգտագործվել է բեռնափոխադրումների և մատակարարման նպատակով։ Աղետի պատճառների ու հանգամանքների վերաբերյալ վերջնական տվյալները կհրապարակվեն քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո։

  • Կիսվել: