հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Հնդկաստանի հյուսիս-արեւելքում ավելի քան 640 հազար մարդ տուժել է հեղեղումներից

Հնդկաստանի հյուսիս-արեւելքում ավելի քան 640 հազար մարդ տուժել է հեղեղումներից

Ավելի քան 640 հազար մարդ Հնդկաստանի հյուսիսարեւելյան Ասամ նահանգի 19 (35-ից) օկրուգներում տուժել է հեղեղումներից, որոնք առաջացել են հզոր մուսոնային անձրեւների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է տարածաշրջանի կառավարությունն իր տարածած տեղեկագրում։

Ջրի մակարդակը տարածաշրջանի գլխավոր՝ Բրահմապուտրա գետում եւ նրա վտակներում վտանգավոր նիշից բարձր է։ Իշխանությունները նշում են, որ զոհերի թիվը հեղեղումների եւ դրանց առաջացրած սողանքների հետեւանքով 2024թ. կազմել է 45 մարդ։

Նահանգի կառավարությունը կազմակերպել է ժամանակավոր տեղակայման 72 ճամբար եւ 64 կենտրոն օգնության բաշխման համար։ Փրկարար աշխատանքներին ներգրավվել են ցամաքային զորքերի, սահմանապահ ուժերի զինծառայողները, ինչպես նաեւ ՌՕՈւ-ն։

  • Կիսվել: