Հնդկաստանի հրավառությունների գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի
Հնդկաստանի հարավային Թամիլնադ նահանգում գտնվող հրավառության նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Պատահարի պահին շենքում եղել է շուրջ 40 աշխատակից: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ հիմնահատակ ավերել է գործարանի արտադրամասերից մի քանիսը։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, սկսվել է հետաքննություն: Ըստ նախնական վարկածի՝ ողբերգության պատճառը անվտանգության կանոնների խախտումն է:


