ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն. աղբյուր
ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն, որը կոչ էր արել հարձակումներ իրականացնել Ռուսաստանի վրա: Այս մասին RBC-ին հայտնել է նրա փաստաբանը:
Նշվում է, որ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը միջազգային հետախուզում էր հայտարարել նրա նկատմամբ։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հրապարակային կոչերի համար։
Բլոգերն ունի Իսրայել մեկնելու տոմս, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը, քանի որ նա շարունակում է մնալ հետախուզման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ձերբակալել են Ռուսաստանում հետախուզման մեջ հայտարարված մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկիին:



