ՀՀ-ն քայլեր է ձեռնարկել, որոնք չեն համապատասխանում ՌԴ դաշնակցային հարաբերությունների ոգուն․ Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջերս մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։
Ոչ բարեկամական քայլեր Շոյգուն համարել է Հայաստանի միացումը ՄՔԴ-ինն, ՌԴ քաղաքացիների հանձնումը երրորդ երկրներին, միտումնավոր պայմանների վատթարացումը ռուսական տնտեսական օպերատորների համար և Կիևի ռեժիմին ամբիոն տրամադրելը Եվրոպական քաղհասարակության գագաթնաժողովում։
Նա ընդգծել է, որ Հայաստանը միջազգային հարթակներում պարբերաբար համաձայնվում է ԵՄ դիրքորոշմանը։
Շոյգուի խոսքով, Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը Ռուսաստանի հետ համագործակցությունն է։
«Դժվար թե վիճելի լինի, որ Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը Ռուսաստանի հետ համագործակցությունն է։ Մեզ հետ տնտեսական կապերի զարգացումը թույլ է տվել Հայաստանի ՀՆԱ-ն աճել գրեթե 40%-ով՝ միայն 2022-2025 թվականների ընթացքում», – ասել է Շոյգուն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատանքային խմբի նիստում։
Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհրդի քարտուղարը ընդգծել է, որ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերությունը «երկկողմանի փողոց» են։
Նա նաև հավելել է. «Ռուս և հայ ժողովուրդներին կապում է բազմադարյա բարեկամական կապերը և համատեղ պատմություն, այդ թվում ՝ դիմակայության արտաքին զավթիչներին. Հենց Ռուսաստանի միջնորդությունն էր, որ թույլ տվեց 2020 թվականին դադարեցնել ռազմական գործողությունները և իրավիճակը վերադարձնել խաղաղ կարգավորման ուղի»։


