հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Հեզբոլահը» ստանձնել է գրավյալ Շեբաա ֆերմաներում իսրայելական դիրքերի վրա հարձակման պատասխանատվությունը

«Հեզբոլահը» ստանձնել է գրավյալ Շեբաա ֆերմաներում իսրայելական դիրքերի վրա հարձակման պատասխանատվությունը

«Հեզբոլահ» շարժումը կիրակի հայտարարել է, որ հարված է հասցրել իսրայելական երեք դիրքերին օկուպացված Շեբաա ֆերմաներում, որը Պաղեստինի ժողովրդի և դիմադրության հետ համերաշխության հստակ ազդանշան է դարձել, հաղորդում է Al Manar հեռուստաալիքը:

 «Մեր մնացած օկուպացված լիբանանյան հողի ազատագրման ճանապարհին և ի համերաշխություն հաղթական  Պաղեստինի դիմադրության և պաղեստինյան տոկուն ժողովրդի, Իսլամական դիմադրության նահատակ հրամանատար   Մուղնիի խմբերը հարձակում են իրականացրել այս կիրակի  Լիբանանում թիրախավորելով սիոնիստական ​​օկուպացիայի 3 օբյեկտներ, Շեբաա ֆերմաների լիբանանյան օկուպացված տարածքում»,- ասված է շարժման հայտարարության մեջ։

«Հեզբոլահի» հայտարարության մեջ նշվում է երեք օբյեկտ՝ Ռադար, Զիբդին և Ռուվեյսաթ ալ-Ալամ: Դիմադրության մարտիկները կիրառել են զգալի քանակությամբ հրետանային արկեր և կառավարվող հրթիռներ, որոնց շնորհիվ ճշգրիտ հարվածներ են հասցրել այդ թիրախներին, ասվում է հայտարարության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: