երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հերթական ծանր վնասվածքն Անգլիայի Պրեմիեր լիգայում

Հերթական ծանր վնասվածքն Անգլիայի Պրեմիեր լիգայում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղում հանդիպել էին մրցաշարային աղյուսակի տարբեր բևեռներում գտնվող թիմեր։ «Լիվերպուլը» իր հարկի տակ ընդունել էր «Իպսվիչին»։

Խաղն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 4:1 հաշվով։ Հյուրերը, բացի խոշոր պարտությունից, երկար ժամանակով կորցրեցին իրենց հիմնական խաղացող Ուես Բերնսին։ Առաջին խաղակեսի միջնամասում Ուելսի ֆուտբոլիստը Կոդի Գակպոյի հետ պայքարում վնասվածք ստացավ և դաշտից հեռացվեց պատգարակով։

Վնասվածքը բավականին լուրջ է։ Ծնկահոդի ներքին տեղաշարժը մտահոգություն է առաջացնում․ամենայն հավանականությամբ ֆուտբոլիստը խաչաձև կապանի վնասվածք է ստացել։ Բացի այդ, նկատվում է մեծ ծնկոսկրի տեղաշարժ։

Կա փոքր հույս, որ դա կարող է լինել միայն միջին կողային կապանի վնասում, մենիսկի վնասվածք կամ ոսկրի հարվածվածք։ Սակայն դա քիչ հավանական է։ Կազդուրման հնարավոր ժամկետը 9 ամսից ավելի է։

Աղբյուրը՝ Armsport.am:

  • Կիսվել: