չորեքշաբթի, մարտ 12
12 / 3 / 2025
Հեռախոսազրույց են ունեցել Լավրովն ու Ֆիդանը

Հեռախոսազրույց են ունեցել Լավրովն ու Ֆիդանը

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սոերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։ Հաստատվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռէջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերի, այդ թվում՝ միջգերատեսչական ձևաչափով սերտ համակարգման կարևորությունը:

Նախագահների և նախարարների նախորդ շփումների զարգացման նպատակով քննարկվել է Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ կապի մեջ մնալ արդիական երկկողմ, տարածաշրջանային և միջազգային թեմաների շուրջ՝ ներառյալ Մերձավոր Արևելքը և Ուկրաինան:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են առաջիկա շփումների ժամանակացույցը:

  • Կիսվել: