շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հեղեղումների հետևանքով Վենետիկը մոտ 1 մլրդ եվրոյի վնաս է կրել

Հեղեղումների հետևանքով Վենետիկը մոտ 1 մլրդ եվրոյի վնաս է կրել

Վենետիկին հեղեղումների հասցրած վնասը հասել է 1 մլրդ եվրոյի: Այս մասին Риа Новости-ի տեղեկացմամբ` ասել է քաղաքապետ Լուիջի Բրունյարոն։

«Մենք քանդեցինք Վենետիկը։ Խոսքը միլիարդի հասնող վնասի մասին է»,- ասել է նա:

Իր հերթին մարզի նախագահ Վենետո Լուկա Ձայան իրավիճակը Վենետիկում բնութագրել է որպես «լիակատար ավերածություն»։

«Սուրբ Մարկոսի բազիլիկի ներսում ջուրը մեկ մետրից բարձր է։ Ջուր է տներում և խանութներում։ Սկզբում ջուրն է վնասում շինությունները, իսկ հետո, երբ հետ է քաշվում, թողնում է աղ, որը քայքայում է պատերը, հատակները, արվեստի գործերը»,- նշել է Ձայան։

  • Կիսվել: