հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնի են «Ոսկե գլոբուս 2023»-ի հաղթողները (լուսանկարներ)

Հայտնի են «Ոսկե գլոբուս 2023»-ի հաղթողները (լուսանկարներ)

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխությունը։ Միջոցառման գլխավոր հաղթողներն էին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, դերասանուհի Քեյթ Բլանշեթը և դերասան Օսթին Բաթլերը, գրում է BBC-ն:

Սփիլբերգն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին «Ֆաբելմանները» ֆիլմի համար, ոորում հայտնի հոլիվուդյան ռեժիսորը մասամբ նկարագրել է իր երիտասարդությունը: Ֆիլմը հաղթել է նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Стивен Спилберг получил два приза за автобиографический фильм

Քեյթ Բլանշեթը «Ոսկե գլոբուս» է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Թառ» ֆիլմի համար. նա մարմնավորել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորին։ Դերասանուհին չի մասնակցել արարողությանը, քանի որ այժմ նկարահանվում է Մեծ Բրիտանիայում։

Օսթին Բաթլերն արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին «Էլվիս» ֆիլմի համար, որը հայտնի երգիչ Էլվիս Փրեսլիի մասին կենսագրական կինոնկար է: Դրա ռեժիսորն է Բազ Լուրմանը:

Остин Батлер

Իռլանդացի դերասան Քոլին Ֆարելը հաղթել է «Կատակերգության/մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ինիշերինի բանշերը» տրագիկոմեդիայի համար: Այս կինոժապավենը լավագույնն է ճանաչվել նաև «Լավագույն կատակերգություն/մյուզիքլ» անվանակարգում. «Ոսկե գլոբուս»-ը ստացել է նաև դրա սցենարիստ Մարտին Մակդոնահը։

Заезды фильма "Банши Инишерина": Колин Фарелл, Брэндан Глисон и Барри Кеоган

Միշել Յեոն պարգևատրվել է որպես կատակերգության/մյուզիքլի լավագույն դերասանուհի՝ «Ամեն ինչ ամենուր, բոլորը միանգամից» գիտաֆանտաստիկ կատակերգության համար, որը պատմում է զուգահեռ տիեզերքներում կյանքի մասին։

Мишель Йео

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթեց Գիլերմո դել Տորոյի «Պինոկիո»-ն:

«Վիշապի տունը»՝ «Գահերի խաղի» պրիքվելը, ճանաչվել է «Լավագույն հեռուստասերիալ»:

Այս տարվա արարողությունն առաջինն էր կորոնավիրուսի համավարակի պատճառով ներդրված կարանտինային միջոցառումների վերացումից հետո։ Դրան մասնակցել են բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ երգչուհի Ռիհաննան, դերասաններ Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին։

  • Կիսվել: