Հայտնի է Զելենսկու և Թրամփի հեռախոսազրույցի ժամը
Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը X սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի առաջիկա հեռախոսազրույցի ժամը՝ այսօր՝ մարտի 19-ին։
«Զանգը նախատեսված է արևելյան ժամանակով ժամը 10:00-ին (Կիևի ժամանակով 16:00-ին - խմբ.)»,- ասել է Ռավիդը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ մարտի 19-ին, կխոսի Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նախօրեին Թրամփը զրուցել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ մամուլի ասուլիսում։
«Այսօր ես կապ կունենամ նախագահ Թրամփի հետ։ Այսօր նրա հետ կքննարկենք մանրամասները։ Կարծում եմ՝ հետագա քայլերի մանրամասները։ Մենք իսկապես լավ հանդիպում անցկացրեցինք մեր թիմերի միջև։ Կարծում եմ՝ ամեն ինչ ճիշտ կլիներ, եթե չլիներ Ռուսաստանը, որը միշտ դժգոհ է, երբ ինչ-որ բան ճիշտ է ընթանում»,- ասել է նա։
Զելենսկու խոսքով՝ ինքը և Թրամփը կքննարկեն Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի կարգավորման հետագա քայլերի մանրամասները։ Պետության ղեկավարը հավելել է, որ ակնկալում է Թրամփից լսել Պուտինի հետ իր զրույցի մանրամասները։