Հայտնի է՝ ինչ են քննարկել Պուտինն ու Արաղչին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ենք Թեհրանի ու Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունները, ինչպես նաև ռուս-ամերիկյան խորհրդակցությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես ՌԴ նախագահին պատմել եմ ընթացիկ իրավիճակի, Իրանի ու ԱՄՆ միջև անուղղակի բանակցությունների մասին, մենք դրա շուրջ խորհրդակցություններ անցկացրինք։ Քննարկվել են նաև Ուկրաինայի և այլ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները։ Մեր ռուս բարեկամները փոխանցեցին անհրաժեշտ տեղեկատվությունը»: