շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայտարարություն. Վրաստանը չի մասնակցում և երբեք չի մասնակցել «3+3» ձևաչափով հանդիպմանը

Հայտարարություն. Վրաստանը չի մասնակցում և երբեք չի մասնակցել «3+3» ձևաչափով հանդիպմանը

Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկացմամբ, Վրաստանը չի մասնակցի վաղը Իրանի մայրաքաղաքում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։

«Վրաստանը չի մասնակցում նշված հանդիպմանը և երբեք չի մասնակցել»,- նշել են արտաքին քաղաքականության գերատեսչությունում։

«Այսպես կոչված «3+3» նախաձեռնությունը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերի 10-ին։

Թուրքիայի հետ միասին դրան մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Իրանը։

Վրաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ռուսաստանյան գործոնի պատճառով չի մասնակցի նշված ձևաչափին»,- գրում է վրացական լրատվամիջոցը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: