Հայկական «Sigma» ֆիլմը դարձել է առաջին հայկական ֆիլմը, որը ցուցադրվել է Վատիկանում և արժանացել մրցանակի
Հայկական «Sigma» ֆիլմը պաշտոնապես ներգրավվել է համաշխարհային կինոյի պատմության մեջ՝ դառնալով առաջին հայկական ֆիլմը, որը ցուցադրվել է Վատիկանում և արժանացել մրցանակի՝ ճանաչվելով որպես համամարդկային հոգևոր Ավետիսով ֆիլմ։
«Սա ստեղծագործություն է որն առանձնանում է իր գեղագիտական ուժով և էթիկական լարվածությամբ՝ խոսելով պատերազմի ընթացքում մարմնի ու ծեսի մասին՝ ավետարանական խորհրդանիշներով», - գրել է ֆիլմի ռեժիսոր Արամ Մանուկյանը։
«Ինձ համար սա բացառիկ պատիվ է - դառնալ Վատիկանի կողմից մրցանակ ստացած առաջին հայ ռեժիսորը»,- գրել է նա։
Մշակութային գործունեության համար մրցանակ է շնորհվել նաև ֆիլմի համապրոդյուսեր, Մոնտեկատինի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար Մարչելո Զեպպիին։ 2025 թվականի Կաթոլիկ եկեղեցու Հոբելյանին ընդառաջ, մարտի 14-ին Վատիկանի Սիքստինյան գրադարանի սրահում տեղի ունեցավ ֆիլմի հատուկ ցուցադրությունը։