Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը ԵԱՏՄ շուկաներ. Միշուստին
Երևանը 14 անգամ ավելացրել է առևտուրը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ 10-ամյակի կապակցությամբ «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Բացարձակապես բոլոր հինգ պետությունները շահում են Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից։ Առաջին հերթին ներքին սահմաններին մաքսային հսկողության բացակայության պատճառով։ Արտոնյալ հասանելիության շնորհիվ փոխադարձ առևտրի ծավալը երկրաչափական աճ է գրանցել։ Օրինակ՝ Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը միութենական շուկա, Բելառուսն ու Ղազախստանը՝ ավելի քան կրկնապատկել, Ղրղզստանը՝ եռապատկել»,- ընդգծեց նա։