Հայաստանում տեղի ունեցած ողջ ընտրական գործընթացը, այդ թվում՝ քվեարկության խախտումների մասին բազմաթիվ հաղորդագրությունները, հարցեր են առաջացնում. ՌԴ ԱԳՆ
Հայաստանում տեղի ունեցած ողջ ընտրական գործընթացը, այդ թվում՝ քվեարկության խախտումների մասին բազմաթիվ հաղորդագրությունները, հարցեր են առաջացնում, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։
Այդ հարցերից մեկն այն է, թե որքանով է ՀՀ–ն պատրաստ գործնականում իրականացնել իշխանությունների կողմից հռչակված ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները, ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Մոսկվան սպասում է ընտրությունների վերջնական արդյունքներին, սակայն ընդգծում է ազգային շահերը և ռուս-հայական հարաբերությունները պահպանող ընդդիմության վրա աննախադեպ ճնշումը, այդ թվում՝ ընտրության օրը ձերբակալությունների միջոցով»,–ասել է Զախարովան` մատնանշելով այն հրեշավոր պառակտումը, որի մեջ ներքաշվել են հայ հասարակությունը։


