կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են խաղաղության համաձայնության գալ. ԱՄՆ պետքարտուղար

Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են խաղաղության համաձայնության գալ. ԱՄՆ պետքարտուղար

«Կա խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու հնարավորություն»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ մեկնաբանելով Երեւանի և Բաքվի միջեւ կարգավորմանը նպաստելու Վաշինգտոնի փորձերը:

«Ես հանդիպել եմ Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ Արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Աշխատել ենք [համաձայնագրի] տեքստի վրա»,- ասել է Բլինքենը։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման խնդրով՝ նպաստելով, որ կողմերը «հասնեն խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները», ինչպես նաև կվերաբերի «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանի սահմանազատանը և այլն»։

«Մենք դա չենք պարտադրում Հայաստանին: Մենք արձագանքում ենք Հայաստանի արտահայտած մեծ ցանկությանը, որը ցանկանում էր տեսնել, թե արդյոք մենք կարող ենք օգնել նրանց՝ հասնել համաձայնության, որը գոնե հիմնականում վերջ կդնի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությունը», - ասել է Բլինքենը:

«Առանց չափազանցության, ես կարծում եմ, որ այժմ կա բարենպաստ պահ, որը խորապես կհամապատասխանի Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի շահերին», - հավելել է Բլինքենը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: