Հայաստանն ամենասրընթաց զարգացող ավիացիոն շուկաներից է. Airports Council International
Եվրոպական օդանավակայանների ցանցում ուղևորահոսքը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 7,4%-ով, ինչը 1,8%-ով գերազանցում է նախաամավարակային (2019 թվականի) մակարդակը։ Դրա մասին հայտնել է Airports Council International-ը։
Միևնույն ժամանակ, եվրոպական օդանավակայանների 47%-ը դեռևս չեն հասել իրենց նախահամավարակային ծավալներին։
20 երկրների օդանավակայանները դեռ չեն վերականգնել իրենց նախահամավարակային մակարդակը, ներառյալ պատերազմից տուժած Ուկրաինան (-100%) և Իսրայելը (-38,9%), ինչպես նաև Ֆինլանդիան (-24,9%) և Շվեդիան (-23,1%):
Մի շարք արագ զարգացող ավիացիոն շուկաներ զգալիորեն գերազանցել են իրենց նախահամավարակային մակարդակը, դրանց թվում՝ Ալբանիան (+220,8%), Ուզբեկստանը (+185,9%), Ղազախստանը (+74,7%), Կոսովոն (+72,1%), Հայաստանը (+66,3%) և Ադրբեջանը (+59,9%)։
Ավիացիոն խոշորագույն շուկաներից Թուրքիան (+23.1%), Իտալիան (+17.0%) և Իսպանիան (+13.0%) զգալիորեն գերազանցել են իրենց նախահամավարակային մակարդակը՝ ի տարբերություն Մեծ Բրիտանիայի (-0.1%), Ֆրանսիայի (-3.0%) և Գերմանիայի (-16.6%)։
Մինչդեռ ԵՄ+ շուկայում լավագույն արդյունքները ցույց են տվել Իսլանդիան (+24,2%), Մալթան (+22,5%), Հունաստանը և Լեհաստանը (+22,1-ական տոկոս), Պորտուգալիան (+17,0%) և Խորվաթիան (+16,6%)։